Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կան հնարավորություններ` ոչ միայն չթանկացնելու էլէներգիայի սակագինը, այլև իջեցնելու

Կան հնարավորություններ` ոչ միայն չթանկացնելու էլէներգիայի սակագինը, այլև իջեցնելու
01.06.2015 | 15:01

Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցությունը խոր մտահոգություն է հայտնում էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացման հայտի կապակցությամբ:
ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել.
«1. Ի սկզբանե բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման գործընթացը տեղի ունեցավ բազմաթիվ խախտումներով: ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթի բոլոր պահանջները, ըստ էության, խախտվեցին, և էլեկտրացանցերի սեփականատեր դարձավ օֆշորային ընկերություն:
2. Բաշխիչ ցանցերի սեփականատիրոջ կողմից խախտվել են պայմանագրով նախատեսված բազմաթիվ կետեր, այդ թվում` ծավալուն ներդրումներով համակարգն արդիականացնելու և էլեկտրաէներգիայի կորուստները կրճատելու ուղղությամբ, որի համար հորդորում ենք ՀՀ կառավարությանը ձեռնարկել համարժեք քայլեր:
3. Բնակչությունը չպետք է վճարի էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում տեղ գտած ապօրինությունների, շորթումների և չհիմնավորված ծախսերով պայմանավորված ուռճացված սակագինը:
4. Անհրաժեշտ է մանրակրկիտ հաշվետվություն պահանջել բաշխիչ էլեկտրացանցերի սեփականատիրոջից և պատասխանատվության ենթարկել վերջինիս` բոլոր հանցավոր գործողությունների համար:
5. Իրականում կան հնարավորություններ` ոչ միայն չթանկացնելու էլեկտրաէներգիայի սակագինը, այլև իջեցնելու. բազմաթիվ կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը վաճառվող գնի կեսն էլ չի կազմում, ինչը վկայում է գերշահույթների առկայությունը: Միայն Տաթև ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը տատանվում է մեկ-երկու դրամի սահմաններում, իսկ Վրաստան և Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի սակագինը զիջում է ՀՀ-ում սահմանվող սակագնին:
6. Պետք է կյանքի կոչել ակադեմիկոս Պարիս Հերունու և պրոֆ. Վահան Համազասպյանի հեղինակած «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը», որը հնարավորություն է ստեղծում էլեկտրաէներգիայի հանդեպ պահանջարկը գյուղական բնակավայրերում կրճատել կիսով չափ, ինչը նույնպես կթեթևացնի բնակիչների կենցաղային ծախսերը:
Հաշվի առնելով հասարակության մեծ մասի ցածր գնողունակությունը և աղքատության բարձր մակարդակը, էլեկտրաէներգիայի սակագնով պայմանավորված` մյուս ապրանքների և ծառայությունների թանկացման անխուսափելիությունը, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կարծում է՝ ՀՀ կառավարությունը ոչ միայն չպետք է թույլ տա էլեկտրաէներգիայի հետագա թանկացումը, այլ նաև կտրուկ գործողություններ կիրառի՝ էժանացնելու համար»:

Դիտվել է՝ 1760

Մեկնաբանություններ